ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Շենքերը «ծնվում» են, կանաչը` երբեք

Շենքերը «ծնվում» են, կանաչը` երբեք
26.03.2019 | 20:42

Քաղաքաշինական օրակարգում փոփոխություններ չեն եղել: Նախորդ իշխանությունների ձեռագիրը շարունակվում է նաև այսօր, ինչը փաստեց դեռևս նախորդների օրոք նախագծված «Վերածնունդ» անունով ավանի շինարարության մեկնարկը:

«Իրականում այդ տարածքը նախատեսված էր մայրաքաղաքի կանաչ գոտու համար, բայց այն կամաց-կամաց կվերանա շինարական փոշու ու բետոնի մեջ: Այդ տարածքում նաև պատական Երևանի հին շերտերն են, որ կարող են կորչել «Վերածնունդի» պատճառով: Մայրաքաղաքի այդ հատվածում բնակելի թաղամասի կառուցումն անընդունելի է, անգամ եթե 1.100 փոխարեն 11.000 ընտանիք բնակարան ունենա: Անհասկանալի է` ծրագրի հեղինակներին ինչպես է հաջողվում ցանկացած իշխանության ժամանակ հասնել իրենց ուզածին»,- ասաց «Իրատեսի» զրուցակիցը:


Նա նկատեց, որ ներկայացված նախագծում անհնար կանաչի առատությունը կառուցապատողի կողմից ընդամենն աչքին թոզ փչել է նշանակում. «Տրամաբանությունը, թե կանաչի փոխարեն կանաչ ենք ստեղծում, չի արդարացվում: Դրա դառը փորձին արդեն առճակատվել ենք. երբ շենքերը ծնվում են, կանաչը` երբեք»։


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 1849

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ